Առաջադրանքներ երկուշաբթի

Գրում ենք ապրիլի 24-ի մասին։
1915 թ․ ապրիլի 24-ին կատարվել է Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում զոհվել են մոտավորապես 150000 մարդ։ Ագրեսիան սկսել էր դեռ 1909 թվականին։
Այն ժամանակ կտտանքների են ենթարկել հայերին և հալածել իրենց ընտանիքներին։
Ագրեսորները ցանկացել էին բնաջնջել Հայաստանը, բայց եղել ենք, կանք, կլինենք։

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։
Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։ Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են տանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում՝ Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։
1․ Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
Ա խմբում գրված են որոշյալ հոդ ունեցող բառեր, իսկ Բ խմբում անորոշ։
2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ի՞նչ է դրված անտառի թավուտում։
Ի՞նչն է դրված անտառի թավութում։
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ի՞նչ է ընկել փոսի մեջ։
Ի՞նչն է ընկել փոսի մեջ։
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար:
Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ինչե՞ր որալու համար։
Ինչերի՞ն որրսալու համար։
Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Ի՞նչ հանեց ուսապարկից։
Ի՞նչը հանեց ուսապարկից։
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Հարևանը մյուս հարևանին տեսնելիս ձեռքով արեց։
Քանդակագործը ամբողջ քանդակը ձոռքով էր արել։
Մատուցողը հաճախորդին լավ վերաբերվելով մտավ հաճախորդի աչքը։
Հեծանիվ քշելուց տղայի աչքը ճանճ մտավ։
Աշակերտը իր ընկերոջը ձեռք մեկնեց և օգնեց տնայինի հարցում։
Աղջկա թևնոցը ընկավ և իր ընկերը ձեռքը մեկնեց և վերցրեց այն։
Ուսուցիչը դաասավանդելով աշակերտին մտնում է պատասխանատվության տակ։
Երկրաշարժի ժամանակ խորհուրդ է տրվում սեղանի տակ մտնել։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started